Monday, 06 07 2026
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

Նախորդ տարի Արցախում արձանագրվել է հանցագործությունների բացահայտման 98.4 տոկոս ցուցանիշ

Նախորդ տարի Արցախում արձանագրվել է հանցագործության 766 դեպք, որոնց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 62 դեպքով կամ 8.8 %-ով: Այս մասին փետրվարի 23-ի ասուլիսում հայտնել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը՝ ներկայացնելով 2017 թվականի ԱՀ գլխավոր դասախոսության գործունեությունը:

Չբացահայտված է մնացել 11 հանցագործություն, որոնցից 9-ը՝ սեփականության դեմ ուղղված հանցագործություններ են, ընդ որում 1-ը՝ պետական կամ հանրային գույքի հափշտակության՝ գողության, 8-ը՝ անձնական գույքի հափշտակության, որից 6-ը՝ գողության, դրանցից 4-ը՝ բնակարանային գողության, 2-ը՝ սեփականության դեմ ուղղված այլ հանցագործության՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու և գույքն անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու, 1-ը՝ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործության՝ կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու, 1-ը՝ ապօրինի ծառահատման դեպքեր են:

Արթուր Մոսիյանի խոսքով՝ ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի՝ 2017 թվականին գրանցվել է առանձնապես ծանր հանցագործությունների 9-ը, (2016թ.` 14), ծանր հանցագործությունների՝ 47 (2016թ.` 47), միջին ծանրության հանցագործությունների՝ 259 (2016թ.` 243), և ոչ մեծ ծանրության հանցագործությունների 451 դեպք ( 2016թ.` 400):

«Հանցագործություններն ընդհանուր թվով ավելացել են, բայց 2017 թվականին որակական իմաստով տեղի է ունեցել հանցագործությունների նվազում: Մասնավորապես, անցած տարվա ընթացքում հանրապետության տարածքում արձանագրված 766 հանցագործության դեպքից միայն 56-ը կամ ընդամենը 7,3%-ն են կազմել ծանր և առանձնապես ծանր հանցագործության դեպքերը, (2016 թվականին հանրապետության տարածքում արձանագրված 704 դեպքից 61-ը կամ 8,6%-ը): Հատկանշական է, որ, ի տարբերություն հանրապետության մյուս շրջանների, Շահումյանի շրջանում հաշվետու ժամանակահատվածում, ինչպես և նախորդ տարի, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքեր չեն արձանագրվել»,- ասել է Արթուր Մոսիյանը:

2017 թվականին Արցախում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 260 (2016թ.-ին՝ 209), հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների 233 (2016թ.-ին՝ 210), սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 179(2016թ.-ին՝ 196), այդ թվում 18-ը՝ (2016թ.-ին՝ 12) պետական կամ հանրային գույքի հափշտակության, իսկ 161-ը՝ (2016թ.-ին 184), անձնական գույքի հափշտակության, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 11 (2016թ.-ին՝ 11), պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների 37 (2016թ.-ին՝ 48), այլ հանցագործությունների 22 (2016թ.-ին՝ 15) դեպք:

«Աճի միտում արձանագրած հանցագործություններից միջին ծանրության հանցագործությունների 259 դեպքից և ըստ ծանրության հանցագործությունների 451 դեպքերից գերակշիռ մասը կազմել են ծեծի, առողջությանը վնաս պատճառելու, հրազեն, ռազմամթերք պահելու, պատրաստելու, մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակելու, ճանապարհատրանսպորտային պատահարների հանցագործությունների, ապօրինի ծառահատման, ապօրինի որսի և ջրային կենդանիներ, բույսեր ապօրինի արդյունահանելու դեպքերը»,- նշել է Արթուր Մոսիյանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ դրական պետք է գնահատել հանցագործությունների բացահայտման անցած տարվա արձանագրված բացառիկ ցուցանիշը՝ 98.4 տոկոս, որում իր ծանրակշիռ դերն են ունեցել ԱՀ դատախազության մարմինները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում