Հազիվ թե Եվրամիությունում անհանգստությամբ ընկալեին ԵՄ-ից Չեխիայի հնարավոր դուրս գալը, քանի որ, ի տարբերություն Մեծ Բրիտանիայի, որը ԵՄ-ի բյուջեի զուտ հովանավոր Է, Չեխիան եվրոպական միջոցների զուտ ստացող Է, փետրվարի 22-ի երեկոյան հայտարարել Է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը՝ ելույթ ունենալով TV Barrandov-ում:
Մեկնաբանելով Եվրամիության նկատմամբ Չեխիայի քաղաքացիների վերաբերմունքի մասին՝ վերջերս կատարված հարցման արդյունքները, որտեղ հարցման մասնակիցների 54 տոկոսն արտահայտվել Է ԵՄ-ում երկրի պահպանման օգտին, իսկ 33 տոկոսը՝ դեմ, Զեմանն ասել Է, որ ինքը, հարցմանն իր մասնակցության դեպքում, կլիներ ճիշտ առաջին 54 տոկոսի թվում:
«Եթե իրականում խոսք գնա (Եվրամիության անդամկացության) հանրաքվեի մասին, ես հուսով եմ, որ մեզ կհաջողվի հասարակայնությանը համոզել քվեարկել ԵՄ-ի կազմում Չեխիայի պահպանման օգտին: Ես չԷի ցանկանա, որ երկրից հեռնային օտարերկրացի ներդրողները, որ մենք զրկվեինք բավականին պատկառելի եվրոպական դոտացիաներից»,- ասել Է նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:





































