Հնդկաստանում 7 ժամ տևած վիրահատության ժամանակ վիրաբույժները հեռացրել են 31-ամյա Սանտլալայի ուղեղի՝ մոտ 2 կգ կշռող թարախակույտը։ Այս մասին հայտնում է AFP-ն։
Բժիշկների խոսքով՝ ուղեղի թարախակույտն այնքան մեծ է եղել, որ թվացել է, թե տղամարդը երկու գլուխ ունի, որն աճում է մեկը մյուսից։ Վիրահատությունից հետո նորագոյացությունը դրվել է կշեռքին, այն կշռել է 1.87 կգ։ Բժիշկներն այն անվանել են աշխարհի ամենամեծ ուղեղային թարախակույտը։
Մումբայի BYL Nair հիվանդանոցի նյարդավիրաբուժական բաժանմունքի ղեկավարի խոսքով՝ դա եղել է չափազանց բարդ վիրահատություն։
Մինչ վիրաբուժական միջամտությունը տղամարդու մոտ նորագոյացության պատճառով առկա է եղել շատ վատ տեսողություն։ Բժիշկները հույս ունեն, որ այժմ այն կբարելավվի։








































