Ազգային ժողովի արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովն այսօր՝ փետրվարի 22-ին, հրավիրել է խորհրդարանական լսումներ՝ «Սումգայիթյան ջարդեր. Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով:
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը հայտարարեց. «Ձեզ մոտ դեժավյուի տպավորություն չկա՞. մենք 30 տարի նույն բանն ենք կրկնում»:
Նա հռետորական հարց բարձրացրեց՝ իսկ մենք ի՞նչ ենք արել, իսկ մենք ի՞նչ չենք արել. «Ինչպե՞ս ենք մենք վերաբերվում ադրբեջանահայ փախստականների հարցին: Մենք անընդհատ խոսում ենք մեռածների ու ցեղասպանվածների մասին, իսկ կենդանի մնացած մարդկանց հարցերը ինչպե՞ս ենք լուծելու՝ այդ մասին ոչ մի խոսք»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































