Գլենդելում ոստիկանությունը ձերբակալել է 30-ամյա Հարություն Վարվարյանին՝ դանակի սպառնալիքով վիճակախաղի տոմս ջնջելու հարմարանքը պահանջելու կասկածանքով: Այս մասին հայտնում է Glendale News-Press-ը: Ձերբակալությունը տեղի է ունեցել հինգշաբթի:
Նրան կալանքի են ենթարկել գողության փորձի ու վանդալիզմի կասկածանքով: Հաղորդվում է, որ Գլենդելի բանտ տեղափոխվելիս նա փորձել է կոտրել պարեկային ավտոմեքենայի պատուհանը:
Վարվարյանի սպառնալիքի տակ հայտնված տղամարդը ոստիկանությունում հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել բենզալցակայանում:
Դեպքի վայր հասած ոստիկանները նրան գտել են ոչ հեռու կայանած երկու մեքենաների հետևում թաքնված:








































