Ամերիկյան Ֆլորիդա նահանգում թեթևշարժիչային ինքնաթիռի ուղևորն ընկել է օվկիանոսը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Տեղի ունեցածի մասին հաղորդագրությունը ստացվել է, երբ ինքնաթիռը թռչում էր ավելի քան 600 մ բարձրության վրա: Օդաչուն ավիակարգավարներին տեղեկացրել է, որ ինքնաթիռի դուռը բացվել է, և ուղևորն ընկել է:
Ավելի ուշ ինքնաթիռը վայրէջք է կատարել Մայամիի օդանավակայանում:
Ներկայում փնտրում են ուղևորին: Միջադեպի հանգամանքները պարզվում են:








































