Եվրոպայի խոշորագույն ավտոմոբիլային Volkswagen ընկերությունը մտադիր է հետ կանչել 2,6 մլն ավտոմեքենա՝ տարաբնույթ անսարքությունների պատճառով:
Տեխնիկական անսարքությունները կապված են վառելիքի և յուղի մատակարարման համակարգերի արտահոսքի, ինչպես նաև լուսարձակների աշխատանքի հետ:
Ավտոմեքենաների հետկանչն իրականացվելու է ողջ աշխարհում՝ հաղորդում է RIA Novosti-ն: Մոդելների մասին տեղեկություններ չկան:








































