Մարտի 1-ը դեպք էր, որ կատարվեց ու ընդունելի չէ հասարակության կողմից, բայց իրավական գնահատականը իմը չէ: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանը:
Հարցին, ինչո՞ւ Ծառուկյան խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց «Ելք»-ի նախաձեռնությանը, պատգամավորը նշեց․ ««Ելք»-ի ներկայացրած նախաձեռնությունը իրավական հարցեր էին: Ես ինչպես հիմնավորեմ, որ ապօրինի ձերբակալված մարդիկ են եղել»:
Հիշեցնենք, որ «Ելք»- խմբակցությունն Ազգային ժողովին առաջարկում է Մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների մասին համապատասխան հայտարարություն ընդունել՝ բացահայտելու և դատապարտելու մեղավորներին:







































