Monday, 06 07 2026
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը

Տարոն Մարգարյանը կարևորել է Երևանում աղբավայրի խնդրի շուտափույթ լուծումը

Մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների տարեկան հաշվետվությունների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը փետրվարի 21-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանը ներկայացրել է 2017թ. կատարված աշխատանքների համառոտ հաշվետվությունը, ձեռքբերումները, այնուհետև՝ 2018թ. ծրագրերը: Ըստ ոլորտների անդրադառնալով նախորդ տարվա ընթացքում կատարած աշխատանքներին՝ Արթուր Կիրակոսյանը նշել է, որ նախանշված բոլոր ուղղություններով ծրագրերն իրականացվել են ամբողջությամբ ու սահմանված ժամկետներում: Որպես Նուբարաշեն վարչական շրջանի ձեռքբերում, Արթուր Կիրակոսյանն առանձնացրել է բակերի բարեկարգման, հանգստի նոր կենտրոնների ստեղծման, կենտրոնական զբոսայգու բարեկարգման, կրթամշակութային օջախների հիմնանորոգման, ինչպես նաև արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման ուղղությամբ իրականացված աշխատանքները, որոնք բնակիչների կողմից սպասված են եղել տասնամյակներ շարունակ: Սոցիալական, մշակութային և մարզական ակտիվ համագործակցություն է ծավալվել Արցախի շրջանների, ՀՀ մարզերի և արտերկրի գործընկեր քաղաքների հետ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Խոսելով 2018թ. նախատեսված ծրագրերի մասին՝ Արթուր Կիրակոսյանը նշել է, որ վարչական շրջանում Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ այս տարի շահագործման կհանձնվի նոր մանկապարտեզ, ուր հաճախելու հնարավորություն կստանա ևս 130 երեխա, ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ծրագրի շրջանակում էլ հիմնովին կվերակառուցվի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 դպրոցը:

«Պարոն քաղաքապետ, բոլոր այն ծրագրերը, որոնք քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով կյանքի կոչվեցին Նուբարաշեն վարչական շրջանում, իսկապես անչափ կարևոր ու սպասված էին մեր բնակիչների համար: Երևանի համաչափ զարգացման՝ Ձեր կողմից առաջադրված հայեցակարգի շրջանակում, տասնամյակների դադարից հետո, նուբարաշենցին տեսավ ու զգաց ամենօրյա հետևողականություն ու սրտացավ աշխատանք: Վստահեցնում եմ, որ թիմը պատրաստ է նույն հետևողականությամբ կյանքի կոչել նաև 2018թ. Ձեր կողմից առաջադրված բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են Նուբարաշենի բնակիչների համար հարմարավետ պայմանների ապահովմանը»,- նշել է Արթուր Կիրակոսյանը:

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Նուբարաշեն վարչական շրջանի կատարած աշխատանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հատկանշել է նոր աղբավայրի կառուցումն ու հին աղբավայրերի մեկուսացումը՝ ընդգծելով, որ տասնամյակների դադարից հետո այս խնդրի լուծումը ևս կդառնա իրականություն:

«Մեր առաջնահերթություններից մեկը տասնամյակներ շարունակ Երևանի քրոնիկական խնդիրը դարձած ու ամենաշատը հենց նուբարաշենցիներին հուզող, աղբավայրի խնդրի լուծումն է: Երևանի համար նոր աղբավայրի կառուցումը և հին աղբավայրերի մեկուսացումը, աղբի տեսակավորումն ու վերամշակումը մեր առաջնահերթությունների շարքում են: Եվ այսօր վստահորեն կարող ենք հայտարարել, որ առաջիկա տարիներին մենք վերջնականապես կլուծենք այն: Միջազգային մրցույթ հայտարարելուց հետո, մենք արդեն հանրությանը կներկայացնենք հստակ ժամկետներ՝ նոր աղբավայրի կառուցման մեկնարկի ու այն ամբողջությամբ ավարտելու վերաբերյալ»,- նշել է քաղաքապետը:

Անդրադառնալով սոցիալական նշանակության ծրագրերի կյանքի կոչմանը՝ Երևանի քաղաքապետը հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել դրանց հասցեականությանն ու հանդես գալ նոր առաջարկություններով:

«Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի կողմից կյանքի են կոչվում սոցիալական նշանակության տարբեր ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնք իսկապես սպասված են դարձել բնակիչների կողմից: Մեզ համար առաջնահերթը եղել և մնում է մեր բնակչի հոգսը հնարավորին թեթևացնելը, անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելն ու օժանդակելը: Ուստի, պահանջս է աշխատակազմից լինել էլ ավելի նախաձեռնող, ստեղծագործող և հանդես գալ սոցիալական նշանակության նոր առաջարկներով»,-նշել է քաղաքապետն ու հանձնարարել չբավարարվել գրանցած ձեռքբերումներով ու հաջողություններով և անել հնարավորը՝ դրանք ամրապնդելու և ավելացնելու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում