«Ծառուկյան» դաշինքն առաջարկում էր «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարել և ռեյտինգային ընտրակարգը հանել: Այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց նախագիծը:
ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանն իր ելույթում անդրադառնալով Սահմանադրությունում գրվածին եւ չգրվածին ասաց, որ մարդիկ էլ կան, որ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները չեն կարդում, բայց հայտարարում են, որ Թումանյան գրող չկա: «Դա այդ մարդու խնդիրն է, նա գիտի այդ մասին, թե՝ ոչ»:




































