Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 21-ին, հրավիրել է խորհրդարանական լսումներ բարձրագույն կրթության ոլորտի հիմնախնդիրները թեմայով:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ մեր հանրապետության մեջ խիստ ընկել է կրթված մարդու պահանջարկը. «Տվյալ պաշտոնին նշանակելու համար կիրթ մարդ լինելու հանգամանքը ոչ միայն պայման չէ, այլև խանգարող է: Գործարարությամբ զբաղվում են անգրագետ մարդիկ, որովհետև գրագետ գործարարը գլխացավանք է այն մարդկանց համար, ովքեր իրեն նշանակել են ղեկավարելու տվյալ մոնոպոլիան: Անգրագետ գործարարը իր շահույթի 90 տոկոսը մաս է հանում վերադասին, գրագետ գործարարը ոչ մի մաս չի հանի»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































