Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 21-ին, հրավիրել է խորհրդարանական լսումներ բարձրագույն կրթության ոլորտի հիմնախնդիրները թեմայով:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն իր ելույթում նշեց, որ այլևս վերանայելու է քննարկումներին իր մասնակցության հարցը, որովհետև հետագայում փոփոխություններ են կատարվում, և անդրադարձավ բուհական, մասնավորապես ԵՊՀ խորհրդին. «Մենք մի պահ ուրախացանք, որ Սերժ Սարգսյանը չի լինելու ԵՊՀ խորհրդի նախագահ, և ինձ թվաց, որ այլևս անհայտ դեմքով մարդիկ չեն ասի՝ դու ստեղ մի քայլի, էնտեղ մի քայլի: Սակայն դեկտեմբերի 25-ին պարոն Սարգսյանը ելույթ է ունենում և ասում է, թե շարունակելու է մնալ խորհրդի նախագահի պաշտոնում…»։
Արայիկ Հարությունյանը կոչ արեց լսումները վարող «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանին չընդհատել իրեն. «Ես էլ եմ օրենքի շրջանակներում խոսում, քանի որ արդեն հայտնի է, որ Սերժ Սարգսյանը հավակնում է ՀՀ վարչապետի պաշտոնին»:
Նրա խոսքով՝ բուհերը, ըստ օրենքի, պետք է ապակուսակցական լինեն, մինչդեռ այսօր ՀՀԿ-ն լիարժեք մտել է բոլոր բուհերի մեջ: «Ապակուսակցականության մասին դրույթը վերաբերում է բոլոր կուսակցություններին՝ բացի ՀՀԿ-ից»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ դրույթը պետք է հանվի:
Մանրամասները՝ տեսանյութում:









































