Ամերիկյան միլիարդատեր, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կհայտնվի «Մեծ պայթյունի տեսություն» սերիալի 11-րդ սեզոնում։ Ինչպես հաղորդում է Deadline-ը, դրվագի պրեմիերան, որտեղ Գեյթսը հանդես կգա հրավիրված աստղի դերում, կկայանա մարտին։

Նշվում է, որ 2001թվականին ձեռնարկատերն արդեն խաղացել է ինքն իրեն «Ֆրեյզեր» սիթքոմում։

«Մեծ պայթյունի տեսություն» սերիալում, որի 11-րդ սեզոնը հեռարձակում է CBS հեռուստաալիքը, բազմիցս նկարահանվել են գիտնականներ և բիզնեսմեններ, որոնց թվում է նաև Սթիվեն Հոքինգը։









































