Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա ծռերի» գործով դատական նիստն անցնում է լարված մթնոլորտում։
Ամբաստանյալներից Պավել Մանուկյանն առանց դատավորի թույլտվության տեղից խոսեց եւ ընդհատեց նրան՝ ասելով. «Ես թքած ունեմ ձեր կարծիքի վրա»: Այս արտահայտության համար դատավոր Մեսրոպ Մակյանը Պավել Մանուկյանին սանկցիայի ենթարկեց՝ նախազգուշացման տեսքով, սակայն Մանուկյանը կրկին բղավեց, որ «թքած ունի»:







































