Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 6-րդ տուրի շրջանակներում ուժերն է չափում Հունգարիայի ընտրանու հետ:
Արդեն ավարտվել են 2 պարտիաներ: Վլադիմիր Հակոբյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Հուդիթ Պոլգարի հետ: Խաղաղ դաշն կնքվեց նաև Գաբրիել Սարգսյան – Տամաշ Բանուզ պարտիայում:
Առայժմ ընթացքի մեջ են Լևոն Արոնյանի և Սերգեյ Մովսեսյանի պարտիաները:






































