Մանկական խաղահրապարակում երկու ընկեր նկատել են նոր եկած աղջկան։ Տղաներից մեկը իրեն չի կորցրել և միանգամից որոշել է գրավել աղջկա ուշադրությունը։ Հենց աղջկա առաջ նա վազել և սալտո է արել։
Փոքրիկը մի քանի վայրկյան չի կարողացել հեռացնել հայացքը սրտակեր տղայից։
Իրեն չի կորցրել նաև մյուս տղան, ով ցանկացել է կրկնել նույն հնարքը, սակայն աղջիկը շուռ է եկել։ Համառ տղան նրան շրջել է և ստիպել նայել իր վրա։ Սալտոն իհարկե նրա մոտ չի ստացվել, սակայն նրա գլուխկոնծիին աղջիկը ամեն դեպքում ուշադրություն է դարձրել։
Տեսագրությունը Redit-ում տեղադրել է bsurfn2day օգտատերը ութ ժամ առաջ։ Այդ ընթացքում տեսանյութը դիտել են 70 հազար անգամ։









































