Tuesday, 16 06 2026
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում

Ասք «չարի ու բարու մասին»` Ազատության հրապարակում

ՀԱԿ-ը համազգային շարժման 30-րդ տարեդարձին նվիրված «Սկիզբ-88» խորագրով տոնական հանրահավաք էր կազմակերպել Ազատության հրապարակում: Երեք տասնամյակն էապես փոխել է Հայաստանը, նաև՝ ազատության խորհրդանիշ դարձած հրապարակը, որն այսօր ոչ թե ծփում էր մարդկային բազմությունից, այլ գրեթե դատարկ էր. Կոնգրեսի կոչին արձագանքել էր 200-300 մարդ: Բացակա էր նաև 88-ի շարժման ամենասպասված բանախոսը` առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հավաքն ավելի շատ տխրեցրեց, քան տոնական տրամադրություն փոխանցեց մարդկանց, որովհետև բոլորը հասկանում են` ակցիայի հիմքում բացառապես պատմական բաղադրիչն է` առանց զարգացման, շարունակության: «Սկիզբ-88» խոսուն խորագիրը չկարողացավ խորհրդանշել այսօրվա հանրահավաքը, որովհետև սկիզբ լինում է շարունակության դեպքում. այսօրվա ակցիան ավելի շատ նման էր վերջաբանի` կոնկրետ քաղաքական ուժի, նրա գործիչների համար:

Խնդիրն ամենևին էլ հանրահավաքի սակավամարդությունը չէ. հեռու ենք այն կարծրատիպային մտածողությունից, որ հաղթանակի, հաջողության գրավականը «կրիտիկական զանգվածն» է: Հոռետեսության պատճառներն ավելի խորքային են և չեն սահմանափակվում միայն ՀԱԿ-ով:

Հայաստանի նախագահները իրենց կառավարման տարիները համարել են հաջողված` իրենցից առաջ և հետո տեսնելով միայն խավարն ու պետականության կործանումը: Հայաստանում այդպես էլ չի ձևավորվում քաղաքական մշակույթ, որը թույլ կտա որևէ կուսակցության` ձախողման, երկրի սխալ ընթացքի մեջ տեսնել իր մեղքը, պատասխանատվությունը:

«Ու եկան չար ուժերը և տարան ամբողջ հաղթանակը: Այսօրվա միջոցառման նպատակն է փորձել վերականգնել այդ ոգին, այդ արժանապատվության զգացումը, այդ հաղթողի հոգեբանությունը, սա ավելի շատ դա է խորհրդանշում»,- այսօր ասել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը: Ոչ մի ոգի էլ չի վերականգնվի, եթե քաղաքական ուժերը շարունակեն ժողովրդին «կերակրել» «չարի ու բարու» մասին ասքով: Մանուկյանի տրամաբանությամբ` «չար»-ը բոլոր այն մարդիկ և ուժերն են, որոնք 1998-ից հետո ստանձնել են իշխանությունը: «Չար» Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը համազգային շարժման երկրորդ շերտի գործիչներ են, ըստ այդմ` կարելի է կասկածել ՀՀՇ-ի «բարության», առհասարակ` համազգային շարժման վեհության վրա, որովհետև նրա հատակն այնքան էլ զուլալ չի եղել: Համենայնդեպս` Արամ Մանուկյանի մատուցմամբ:

Եթե նույնիսկ 1998-ից հետո Հայաստանում հաստատվել է «չար» մարդկանց իշխանությունը, ապա դա ընդամենը հետևանք է այն բանի, որ 90-ականների կեսերից Հայաստանում կանգ առան քաղաքական և տնտեսական բարեփոխումները, ստեղծվեց նոմենկլատուրային կապիտալիզմի արատավոր համակարգը:

Հաղթանակի մսխումը սկսվել է ՀՀՇ-ի իշխանության տարիներին ու այդ հանգամանքը հնարավոր է դարձրել 1998-ի պալատական դավադրությունը` դրանից բխող բոլոր հետևանքներով:

Եթե Երրորդ հանրապետության իշխանությունները ինստիտուցիոնալ մակարդակի հասցնեին 88-ի հաղթանակը, Արամ Մանուկյանն այսօր ստիպված չէր լինի խոսել «չարի ու բարու» թեմայով: Մյուս կողմից` քաղաքական նման միստիկ կոդերով հնարավոր չէ նորից համախմբել հասարակությանը: Հենց սա է պատճառը, որ Ազատության հրապարակի այսօրվա հավաքն ավելի շատ նման էր վերջաբանի:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում