Google-ը պատրաստվում է ձեռք բերել Xively ստարտափը, որը զբաղվում է ծխի դետեկտորների, ջրատաքացուցիչների և այլ կենցաղային իրերի ծրագրային ապահովմամբ և ծառայությունների մշակմամբ։
Հաղորդվում է, որ Google –ը համաձայնել է 50 միլիոն դոլար վճարել Xively կազմակերպության համար, որի շրջանառությունը վերջին մի քանի եռամսյակների ընթացքում մոտ երեք միլիոն դոլար է կազմել։ Վերջին ժամանակներս Google–ը մի քանի նման ձեռբերում է արել, նպատակ ունենալով ամրապնդել իր դիրքերը Ինտերնետ իրերի շուկայում, որը, ըստ կանխատեսումների, պետք է մոտ 20 միլիարդ միացված սարքավորում ունենա արդեն 2020 թվականին։










































