ՄԱԿ-ում ելք են փնտրում իրավիճակից, որը ստեղծվել է համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդում 2014-2015 թթ. ոչ մշտական անդամի տեղից Սաուդյան Արաբիայի հրաժարվելուց հետո: Ինչպես ITAR-TASS-ին հայտնել է ՄԱԿ-ի կենտրոնակայանի իրազեկ աղբյուրը, մի խումբ արաբական պետություններ ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացնում Էր-Ռիադի փոխարեն նոր թեկնածուի առաջադրման առնչությամբ:
Ներկայումս գլխավոր հավակնորդ են համարում Հորդանանին, որն արդեն ԱԽ-ում ներկայացվել է երկու ժամկետ՝ 1965-66 և 1982-83 թթ.:
«Մնում են մի շարք չլուծված հարցեր, սակայն արդեն կարելի է խոսել այն մասին, որ շուտով մենք Հորդանանին կտեսնենք որպես խորհրդում թափուր տեղի համաձայնեցված թեկնածու »,- ասել է գործակալության զրուցակիցը: ՄԱԿ-ում Հորդանանի առաքելությունից այդ տեղեկության հաստատում ստանալ դեռևս չի հաջողվել:











































