Իրանը լրջորեն կպատասխանի ԱՄՆ–ի հնարավոր դուրս գալուն Իրանի միջուկային ծրագրի համընդհանուր համապարփակ գործողությունների պլանից։ Այս մասին Մյունխենյան անվտանգության կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆը։
«Եթե Իրանի շահերը չապահովվեն, ապա մենք լրջորեն պատասխան կտանք։ Այդ պատասխանից հետո կզղջան նրանք, ով այս սխալն անում է»,– ասել է նա։
Զարիֆն ընդգծել է, որ Իրանական միջուկային ծրագրի համաձայնագիրը կոլեկտիվ անվտանգության համակարգի մարմնավորման օրինակ է հանդիսանում։









































