Այս պահին Դավթաշեն երկրորդ թաղամասի նորակառույց շենքի բնակիչները՝ մոտ 50 հոգի, մտան «Արցախ» բանկ: Անվտանգության աշխատակիցը ոստիկանների օգնությամբ փորձում են խաբված բնակիչներին բանկի տարածքից դուրս բերել, քանի որ, ըստ նրանց, խաթարվում է բանկի բնականոն աշխատանքը: Բնակիչները, սակայն, սպառնում են, որ այսուհետ միշտ անելու են ակցիաներ, ավելին՝ քանի որ Աշոտ Տոնոյանը «փախած է» Վրաստան ու բիզնես է անում, ուստի նրանք ստիպված կլինեն գնալ նրա տների մոտ ակցիա անել:
Այս պահին ոստիկանությանը և բանկի անվտանգության աշխատակիցներին չի հաջողվում զսպել բնակիչների զայրույթը: Նրանք պահանջում են ղեկավարներից որևէ մեկի հետ հանդիպում, մինչդեռ նրանց պատասխանում են, որ կարող է ներկայացուցիչ ընտրվել մեկ հոգի:








































