Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Վարդան Պետրոսյանը իր ելույթներով տրորել է ոմանց «մազոլները», այդ պատճառով են այժմ իր հետ այսպես վարվում. երգահան

Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի հետ կատարված դեպքը ի ցույց դրեց մեր օրենսդրության բացերն ու թերությունները: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Ազգային թատերական ստեղծագործական միավորման» նախագահ Արա Խզմալյանը՝ զարմանքով նշելով, որ միայն երեկ է իմացել՝ Հայաստանում տնային կալանքը, որպես խափանման միջոց, օրենքով նախատեսված չէ:

«Վիրավորական է, երբ մարդուն՝ չիմանալով մեղավոր է, թե անմեղ, միանգամից կալանավորում են: Կարելի է ավելի մարդասիրական քայլերի դիմել: Մենք գործ ունենք իրավագիտակցության բացակայության հետ: Բանը բանից անցել է, դրա համար էլ մարդիկ այլևս չեն կարողանում համբերել: Անկատար օրենքների պատճառով մարդիկ իրավապահ մարմինների ձեռքին դառնում են խաղալիք»,- ասաց նա:

Ասուլիսի մյուս բանախոս՝ երգահան Մարիետա Բադալյանն իր հերթին նկատեց, որ Վարդան Պետրոսյանին հապշտապ կալանելը ուղիղ կապ ունի նրա թատերական գործունեության հետ: «Նա իր սատիրայի շրջանակներում հաճախ տրորել է ոմանց «մազոլները», դրա համար էլ հիմա իր հետ այսպես են վարվում: Վարդան Պետրոսյանը հասարակական հիվանդությունները «բուժող» բժիշկ է, հիվանդություններ, որոնց մասին մենք հաճախ չենք էլ բարձրաձայնում: Ճիշտ է՝ երկու երեխաներ են մահացել, բայց մարդուն, ախր, չի կարելի ոտնակոխ անել»,- ասաց նա:

Արա Խզմալյանի խոսքով՝ անթույլատրելի է, որ Վարդան Պետրոսյանի կալանքի միջոցը փոփոխելու համար կազմակերպված ստորագրահավաքին մինչ այժմ չեն միացել ՀՀ վաստակավոր և ժողովրդական որոշ գործիչներ:

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանն էլ նկատեց, որ հայտնի մարդու վաստակն ու ճանաչվածությունը, բնական է, պետք է բերեն հասարակական մոբիլիզացիայի: «Վարդան Պետրոսյանին պաշտպանողները, իհարկե, չեն անտեսում տուժած մյուս կողմին: Միաժամանակ՝ այս ողբերգական ավտովթարի մեջ մեղավոր փնտրելու իրավունք չունենք՝ հարգելով նրանցից յուրաքանչյուրի անմեղության կանխավարկածը: Հոգուս չեմ ուզում մեղք անել, բայց ուզում եմ ասել, որ մեկը հետևողականորեն ուզում է վատություն անել դերասանին: Հասարակությունը պետք է հետևողական լինի, քանի որ տպավորություն է, որ մեր արդարադատությունը սայթաքածին, սխալ թույլ տվողին ավելի տապալելու միտում ունի»,- ասաց նա՝ հավելելով, որ ցավը Վարդան Պետրոսյանին ուղեկցելու է ողջ կյանքում:

Ստյոպա Սաֆարյանի տեղեկացմամբ՝ Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոփոխելու պահանջով կազմակերպված ստորագրահավաքին մասնակցել է շուրջ 3 հազար քաղաքացի: «Այդ ստորագրությունները հանձնվել են դերասանի փաստաբանին: Ինչ վերաբերում է մտավորականության ստորագրահավաքին, ապա այնտեղ մոտ 80 մարդու ստորագրություն է»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության քարտուղարը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ոստիկանության ներկայացրած միջնորդությունը՝ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին կալանավորելու վերաբերյալ:

Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին դերասան Վարդան Պետրոսյանի վարած «ԲՄՎ-320» և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաների բախման հետևանքով մահվան ելքով վթար էր տեղի ունեցել:

Վթարի հետևանքով դերասան Վարդան Պետրոսյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բացի Պետրոսյանից, վթարի հետևանքով ծանր վնասվածքներով հիվանդանոցներ էր տեղափոխվել ևս 6 մարդ. «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից հորեղբոր որդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:

Նախաքննական մարմինը որոշում էր կայացրել ձերբակալել Վարդան Պետրոսյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում