Forbes-ը թարմացրել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբների ցուցակը:
Առաջին տեղում է Մադրիդի «Ռեալ»-ը` 2.16 մլրդ ֆունտ մոտավոր արժեքով: «Արքայական ակումբ»-ին հետևում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը` 2.07 մլրդ ֆունտով:
Ամենաթանկ ֆուտբոլային ակումբների ցուցակը հետևյալ տեսքն ունի`
«Ռեալ» – 2.16 մլրդ
«Մանչեսթեր Յունայթեդ» – 2.07 մլրդ
«Բարսելոնա» – 1.7 մլրդ
«Արսենալ» – 870 մլն
«Բավարիա» – 850 մլն
«Միլան» – 618 մլն
«Չելսի» – 589 մլն
«Յուվենթուս» – 454 մլն
«Մանչեսթեր Սիթի» – 451 մլն
«Լիվերպուլ» – 426 մլն





































