Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդը քաղաքային խորհրդի նիստի ժամանակ խոստովանել է, որ վերջին 2 տարվա ընթացքում անօրինական թմրանյութեր է գնել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Հարցը, թե արդյոք քաղաքապետը գնե՞լ է թմրանյութ, հնչեցրել է խորհրդի անդամ Դենզիլ Մինան Վոլգը:
Ֆորդի խոսքերով՝ ինքը հասկանում է, թե ինչպիսի անհարմար վիճակ է ստեղծել իր արարքներով, սակայն, այնուամենայնիվ, հրաժարվել է հեռանալ իր պաշտոնից՝ չնայած լիազորություններից հրաժարվելու քաղաքային խորհրդի բաց նամակին: Ելույթ ունենալով խորհրդում՝ Ֆորդը նշել է, որ երբեք թմրանյութերից կախվածություն չի ունեցել, և որ բարդ իրավիճակում հայտնված դեռահասների համար եղել է «դրական կերպար»:
Ֆորդի հրաժարականին կողմ են քվեարկել քաղաքային խորհրդի 43 անդամներից 41-ը: Այնուամենայնիվ, այն խորհրդանշական բնույթ է կրում, քանի որ խորհուրդը քաղաքապետին իր պաշտոնից հեռացնելու լիազորություն չունի:








































