Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

«Մի՛ կրճատեք արտասահմանյան գրականությունը». ԵՊՀ-ում ընդվզում է հասունանում

ԵՊՀ գիտխորհուրդը որոշել է, որ ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում այլևս կարիք չկա «Արտասահմանյան գրականություն» առարկան, որպես հիմնական առարկա, ուսումնասիրել յոթ կիսամյակում, մեկուկես կիսամյակն էլ բավարար է այն ուսումնասիրելու համար։ Առարկայական տեղաշարժերի զոհը, ըստ էության, ռոմանագերմանական ֆակուլտետում կոնկրետ «Արտասահմանյան գրականության պատմությունն» է, որը միշտ դասավանդվել է լեզուների հետ զուգահեռ։ «Դա փաստված է նախ միջազգային փորձով, որովհետև լեզվի ուսումնասիրության ամենակարճ և ամենաարդյունավետ ճանապարհը այդ լեզվով գրականության ընթերցումն է և դրա վերլուծությունը»,- նշում են մասնագետները։

Ինչ է իրականում թաքնված այս կրճատման հետևում. քանի որ այս տարի ուսանողների թվի կտրուկ նվազում կա, և ժամերը չեն բավարարում բոլորին, ռոմանագերմանական ֆակուլտետի լեզվական ամբիոններն իրենց վրա են վերցրել ֆակուլտետի քաղաքականությունը ուղղորդելը և ռեկտորին նոր նախագիծ են ներկայացրել՝ ֆակուլտետի փոփոխության։ Այսուհետ ֆակուլտետը կոչվելու է լեզուներ և հաղորդակցություն։ Ուսանողներն ընդվզում են։ Այս օրերին նրանք «Մի կրճատեք արտասահմանյան գրականությունը» պահանջով թռուցիկներ են բաժանում։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նրանք նշեցինք, որ շատ են սիրում «Արտասահմանյան գրականություն» առարկան, քանի որ այն նպաստում է անհատի կերտմանը. «Մենք հարց ենք բարձրացնում՝ արդյո՞ք նրա համար չեն կրճատում այն առարկան, որ այն մարդ է ձևավորում։ Ոչ միայն բառապաշար և քերականական կոնստրուկցիաներ է ներդնում, այլ ներդնում է աշխարհայացք, արևմտյան փիլիսոփայություն, ընդհանուր արժեքային չափանիշներ և ստանդարտներ։ Այ հենց այդ առարկայի վրա, և, ասենք՝ Ալբերտ Ստեփանյանի հայտնի մշակութաբանություն առարկայի դեմ կատարվում է համակարգված հարձակում, որը կարելի է նաև համարել ոչ գրագետ և չմտածող անձ ստանալու քաղաքականություն»,- նշում են նրանք՝ հավելելով, որ առաջին հերթին մտածել սովորել են հենց արտասահմանյան գրականության ժամերին։

Նրանց խոսքերով՝ չգիտես՝ ինչու չեն կրճատվել այն առարկաները, որոնք ընդհանրապես հարիր չեն ֆակուլտետի ընդհանուր բնույթին։ Ասենք՝ էկոլոգիան, հանրահաշիվը և նման տիպի այլ առարկաներ, որոնք ընդհանրապես անհասկանալի են ռոմանագերմանական ֆակուլտետի կոնտեքստում։ Դասախոսներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ հենց լեզվական ամբիոնների, ռոմանագերմանական ամբիոնների դասախոսների ճնշող մեծամասնությունը նախընտրել է պաշտպանել հենց արտասահմանյան գրականության ամբիոնում և՛ թեկնածուականները, և՛ դոկտորականները։

Ընդհանուր առմամբ՝ եթե արտասահմանյան գրականության պատմությունը հիմնական առարկա չէ այլևս, ամբիոնը կարող է կանգնել փակման վտանգի առջև, ինչը, ըստ դասախոսների, ուղղակիորեն հանգեցնելու է ուսանողների թվի նմազման։ Լեզվական ամբիոնները գերագնահատում են իրենց հնարավորությունները։ Արտասահմանյան գրականությունը, իսկապես, իր պրոֆեսորների, դոկտորների և թեկնածուների քանակով գտնվում է գերակա դիրքում։

Պատճառաբանությունը, որ այս դասաժամերի կրճատումը հնարավորություն կտա լեզուների խորացմանը, այնուամենայնիվ, մասնագետների պնդմամբ՝ ամենագործնական և ամենակիրառվող ճանապարհը այդ լեզվով գրականություն ուսումնասիրելն է։

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում