ՆԱՏՕ-ն որոշել է Թուրքիայում թողնել Patriot հրթիռային համակարգերը, փոխանցում է Reuters գործակալությունը:
Այսպիսով, ՆԱՏՕ-ն որոշել է, որ տարածաշրջանում գործընկեր պետության համար սպառնալիքները դեռ շարունակվում են:
Սկզբում ենթադրվում էր, որ հրթիռները Թուրքիայում մեկ տարի կմնան, սակայն թուրքական իշխանությունները խնդրել են ՆԱՏՕ-ին հետաձգել դրանց տեղափոխումը՝ հարևան Սիրիայի կողմից ենթադրվող հարձակման պատճառով: Patriot համակարգերը Թուրքիայում ռազմական պատրաստվածության էին բերվել 2013 թ. հունվարին:








































