Երկրի վրա կլիմայական գլոբալ փոփոխությունների հետևանքները և այլ բնապահպանական խնդիրներ գնալով ավելի ու ավելի հաճախ են դառնում կոնֆլիկտային իրավիճակների կատալիզատոր։ Այս մասին հայտարարել է շրջակա միջավայրի հարցերով ՄԱԿ-ի ծրագրի համակարգող Մահիր Ալիևը, հայտնում է ՄԱԿ-ի մամլո կենտրոնը։
Ալիևը նշել է, որ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված՝ Երկրի բնակչությունը չի կարող ապրել որոշակի տարածքներում և ստիպված կլինի փնտրել իր համար առավել ընդունելի պայմաններ։ Նրա խոսքով՝ բնապահպանական բաղադրիչը դիտվում է վիթխարի թվով ժանակակից հակամարտություններում։ Ըստ այդմ՝ անխուսափելիորեն առաջանում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են «կլիմայական միգրացիան», եկվոր բնակչության բախումը տեղացիների հետ և այլն։ Այստեղից ծագում են մի ողջ շարք հետևանքներ, որոնք ազդում են անվտանգության հարցերի վրա։
Այդ միտմանը դիմակայելու համար համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել Մյունխենի համաժողովի հետ, ինչը թույլ կտա դիտարկել անվտանգության հարցերը՝ հաշվի առնելով բնապահպանական բաղադրիչը։










































