Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարկանիշը շարունակում Է ընկնել կուսակցության մեջ կատարված կադրային վերադասավորումների ֆոնին: Այդ մասին վկայում են փետրվարի 15-ին հրապարակված հարցման տվյալները, որն ARD հեռուստաալիքի պատվերով կատարել Է infratest dimar սոցիոլոգիական ինստիտուտը:
Հետազոտության համաձայն՝ ներկայում ԳՍԴԿ-ին աջակցում Է գերմանացիների ընդամենը 16 տոկոսը: Երկրի հնագույն կուսակցության ժողովրդականության ցուցանիշները երկու շաբաթ առաջ այդ ինստիտուտի կողմից անցկացված վերջին հարցման պահից իջել են երկու տոկոսային կետով:
Ըստ infratest dimar-ի հարցման արդյունքների՝ Քրիստոնեադեմոկրատական և Քրիստոնեասոցիալական միությունների պահպանողական դաշինքի և Ձախ կուսակցության վարկանիշները չեն փոփոխվել. քաղաքական ուժերն առաջվա պես վայելում են ընտրողների համապատասխանաբար 33 տոկոսի և 11 տոկոսի աջակցությունը:
Հարցումն անցկացվել Է փետրվարի 13-ից 15-ը: Դրան մասնակցել են ԳԴՀ-ի շուրջ հազար քաղաքացիներ:
Փետրվարի 13-ին ԳՍԴԿ-ի ղեկավար Մարտին Շուլցը հայտարարել Է իր պաշտոնաթողության մասին, իսկ կուսակցության վարչությունը միաձայն այդ պաշտոնին առաջադրել Է Բունդեսթագում սոցիալ-դեմոկրատների խմբակցության առաջնորդ Անդրեա Նալեսին: Ապրիլի 22-ին նշանակված Է ԳՍԴԿ-ի արտահերթ համագումարը, որը կընտրի նրա նոր ղեկավարին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:







































