Friday, 03 07 2026
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան

Հուսահատ երկրի վկայությունը․ պետության վախճանը

2018 թվականի փետրվարի 15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ հողածածկ հատվածում, հայտնաբերվել է երկու դի։ Դեպքի վայրում հայտնաբերվել է Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի բնակիչ 1981թ. ծնված Գ.Հարությունյանի և նրա մանկահասակ դստեր՝ ծնված 2009 թ., մարմինները՝ բազմաթիվ վնասվածքներով: Նախնական վարկածով՝ կինը և նրա դուստրը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել են Դավթաշենի կամրջից ընկնելու հետևանքով։ Առայժմ պաշտոնապես հայտնի չեն մոր և դստեր մահվան հանգամանքները, սակայն, ըստ ամենայնի, գործ ունենք ինքնասպանության հետ:

Ուշագրավ է, որ Գ. Հարությունյանը եղել է ԱԻՆ աշխատակից. նրա և դստեր անհետանալու մասին ոստիկանությունը մի քանի օր առաջ ահազանգ է ստացել: 51-ամյա մի տղամարդ էլ` այսօր ինքնասպան է եղել Վանաձորում: Սա է Հայաստանի ողբերգությունը, դժբախտությունը` նույնիսկ ավելի, քան արտաքին մարտահրավերները: Հայաստանը վերածվել է անհեռանկար, հույսից ու երազանքներից զրկված երկրի, որտեղ մարդն արժեք չունի` խարխափելով անիրավության, անարդարության, անհուսության ճիրաններում:

Մարդկային ողբերգության, ճակատագրերի խեղման համատեքստում ավելի զզվելի, անտանելի են դառնում պալատական խաղերն ու խարդավանքները, օլիգարխիկ ցոփ ու շվայտ կենցաղը: Իննամյա աղջնակի դիակի հայտնաբերման ֆոնին ավելի ցցուն է դառնում իշխանության ագահությունը, հաշվենկատ ցինիզմը: Հազարավոր երեխաներ գիշերները լուսացնում են` օրվա հացին կարոտ, նրանց ծնողներից շատերը ինքնասպանությունը համարում են միակ միջոցը` անվերջանալի տառապանքներից ազատվելու, սոված մանուկների աղեկտուր լացը չլսելու համար: Հայաստանը զրկվել է հույսից, բովանդակությունից:

Վաղվա օրը ասոցացվում է նոր, անհաղթահարելի տառապանքի, ցավի, թշվառության հետ: Ով կարողանում է` երկիրն է լքում, ավելի խեղճերն ու անզորները հրաժեշտ են տալիս կյանքին` ինքնասպանության քայլով անզոր ու լուռ ապտակ հասցնելով պետությանը, նրա հղպացած իշխանությանը, հանդուգն օլիգարխին, երկրում հաստատված բեսպրեդելին ու անտարբերությանը:

…Հայաստանը ամեն օր հայտնվում է անդունդին` ինքնասպանություն գործող ցանկացած քաղաքացու հետ, պետությունն ամեն օր մեռնում է կամուրջներից ցած նետվող քաղաքացու հետ: Այս ֆոնին պալատական խարդավանքները նմանվում են խրախճանքի` ժանտախտից առաջ…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում