Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հավանության կարժանանա:
Նախագծով անկախ պատգամավորն առաջարկում է սահմանել, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդհանուր ժողով կամ արտահերթ ընդհանուր ժողով հրավիրելու իրավասություն կարող են ունենալ նաև առնվազն քսան տոկոս բաժնեմաս ունեցող մասնակիցը:
Պատճառն այն է, որ պրակտիկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ 90 տոկոս բաժնեմաս ունեցող մասնակիցները ցանկություն ունեն ժողով հրավիրելու, բայց գործադիր մարմինը պարզապես ժողով չի հրավիրում: Մասնակիցներին մնում է դիմել դատարան՝ տնօրենին ժողով հրավիրելուն պարտավորեցնելու հայցով: Օրենքի նախագիծը հավանության կարժանանա կառավարության առաջիկա նիստին և կուղարկվի Ազգային ժողով:









































