Ռուսաստանի Պետդումայի քննարկմանն է ներկայացվել օրինագիծ, որն արգելում է քրեական պատասխանատվության ենթարկված անձանց մուտքը ՌԴ 25 տարի ժամկետով՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Արգելքի կիրառման հնարավորությունն առաջարկվում է տարածել բոլոր արտասահմանցիների վրա, որոնք քրեական պատասխանատվության են ենթարկվել ցանկացած այլ պետության տարածքում:
Օրինագիծը ենթադրում է խստացնել ՌԴ էմիգրացիոն քաղաքականությունն արտասահմանցի այն քաղաքացիների համար, որոնք այլ երկրների տարածքում չեն պահպանել տվյալ պետության օրենքները և ավելին՝ հանցագործություն են կատարել, արարքներ, որոնք վտանգավոր են հասարակության և մարդկանց համար: