Կիսապաշտպան Պոլ Պոգբան չի ափսոսում, որ Մանչեսթերից Թուրին է տեղափոխվել:
««Յուվենթուս» տեղափոխության շնորհիվ կարիերաս վերելք ապրեց: Դեռ 20 տարեկան եմ, բայց արդեն Չեմպիոնների Լիգայում հանդես գալու փորձ ունեմ: Մարզիչը վստահում է ինձ, և ես ավելի վստահ եմ զգում:
Այժմ Ֆրանսիայի հավաքականը նախապատրաստվում է առաջիկա հանդիպմանը: Ես կցուցադրեմ հնարավորություններիս սահմանը: Հավատում եմ թիմի հաջողություններին»,- ասել է Պոգբան:





































