Պետդեպի պատմության թանգարանում բացվել է ցուցադրություն՝ նվիրված սառը պատերազմի տարիներին ԱՄՆ-ի «ջազային դիվանագիտությանը»։ Այս մասին լրագրողներին հայտնել է թանգարանի ներկայացուցիչ Էլիսոն Մանը։
«Մեզ մոտ հայտնվել է նոր ցուցադրություն, որը զետեղվել է այսօր և որը նվիրված է «ջազային դիվանագիտությանը», ինչպես նաև մի քանի աֆրո-ամերիկացի երաժիշտների, ովքեր մասնակցել են սառը պատերազմի տարիներին այդ դիվանագիտական ջանքերին։ «Ջազային դիվանագիտության» մասնակիցներն ուղևորվել են խորհրդային բլոկի երկրներ։ Դա եղել է ջազի խթանման արշավ՝ որպես խորհրդային քարոզչությանը դիմակայելու միջոց»,-հայտնել է նա։
Լրագրողներից մեկի հարցին այն մասին, թե Պետդեպը «ջազային դիվանագիտությունը» գործածե՞լ է այլ երկրներում, Էլիսոն Մանը հղում է արել այն բանին, որ թանգարանում առկա է «ուղտի վրա նստած Լուի Արմսթրոնգի շատ հայտնի լուսանկարը, որն արվել է Եգիպտոս կատարած ուղևորության ժամանակ»։
Նրա խոսքով՝ «ջազային դիվանագիտությանը» նվիրված ստենդը Պետդեպի շենքում տեղակայված թանգարանում կգտնվի առաջիկա 2 ամիսների ընթացքում։







































