Monday, 15 06 2026
Իսրայելը դուրս չի գա հարավային Լիբանանից. իսրայելական կողմի առաջին պաշտոնական արձագանքն ԱՄՆ-Իրան համաձայնությանը
Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և ամերիկահայերը պետք է դատի տան «Դեյլի քոլեր»-ին և «Ֆորբս» ամսագրին. Սասունյան

Վերջին տարիներին բազմաթիվ «վարձու գրողներ» վիրավորական հոդվածներ են գրել Հայաստանի և ամերիկահայերի մասին: Այս հակահայ մեկնաբաններից շատերը վարձատրվում են Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների կողմից:

Ցավալի է, որ որոշ երկրներ դիմում են նման էժանագին հնարքների՝ իրենց վարկաբեկված հեղինակությունը վերականգնելու և ուրիշներին նսեմացնելու համար: Այս երկրները լուրջ ներքին խնդիրներ ունեն, որոնք հայտնի են ամբողջ աշխարհին՝ առանց դրանց հանրայնացման համար որևէ մեկին վճարելու: Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունները միլիոնավոր դոլարներ են վճարել հանրային կապերի և լոբբիստական ընկերություններին Միացյալ Նահանգներում և Եվրոպայում, փորձելով մաքրագործել իրենց արատավորված հեղինակությունը: Սակայն այս հնարքներով չի հաջողվում խաբել քաղաքական ղեկավարներին Վաշինգտոնում, Լոնդոնում, Փարիզում, Բեռլինում և Մոսկվայում: Նրանք քաջատեղյակ են այս երկու թուրքական երկրներում մարդու իրավունքների ոլորտում տիրող ծանր իրավիճակի մասին:

Այսօր ես ինձ պարտավորված եմ զգում պատասխանելու հատկապես մի կեղծ հոդվածի, որը 2018 թ. փետրվարի 5-ին հայտնվել է «Դեյլի քոլեր» (Daily Caller) լրատվականում, որը «Վաշինգտոնում հիմնված լուրերի և տեսակետների ամերիկյան պահպանողական կայք է: Այն հիմնադրել են քաղաքագետ Թաքեր Կառլսոնը և նախկին փոխնախագահ Դիկ Չեյնիի խորհրդական Նիլ Փաթելը»՝ ըստ Վիքիպեդիայի: Կառլսոնը հեռացել է կայքից իր՝ Fox News հեռուստատեսային «Թաքեր Կառլսոնն այս երեկո» ծրագրի վրա կենտրոնանալու համար:

Ռաուլ Կոնտրերասի՝ «Դեյլի քոլեր»-ում գրված հոդվածը վերնագրված է. «Հայկական ազդեցությունը ներկայացնում է մի ուսումնական նմուշ Արտասահմանյան գործակալների գրանցման ակտի վերաբերյալ»: Հեղինակը մեջբերում է «Ֆորբս» ամսագրում 2017 թ. նոյեմբերի 27-ին հրապարակված հոդվածից, որը կեղծորեն պնդում է, որ «Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) համարվում է որպես «հասարակական կազմակերպություն», սակայն լայնորեն հայտնի է, որ այն խորապես կապված է ռուսական ազդեցության հետ: Հանձնախումբը տարածում է Հայաստանի որպես նախկին խորհրդային երկրի երկարատև ավանդույթը՝ որպես նրա նախկին հայրենիքի փոխանորդ»: Այս նախադասությունը լիարժեք սուտ է, քանի որ Հայ դատի հանձնախումբը չի ներկայացնում Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի քաղաքականությունը: Այն ընդամենը ներկայացնում է ամերիկահայ համայնքի մի ստվար հատվածի տեսակետները: «Ֆորբս» ամսագրի հոդվածի հեղինակը Աֆրիկայի մասնագետ Մֆոնաբոնգ Նսեհն է, որը շատ քիչ բան գիտի Հայաստանի կամ Հայ դատի հանձնախմբի մասին:

«Ֆորբս»-ի հրապարակած կեղծիքի հիման վրա, «Դեյլի քոլերը» պնդում է, որ «Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ներկայացնում է Հայաստանի, և միջանկյալ, Ռուսաստանի կառավարության տեսակետները։ Առանց գրանցման, դա կարող է խախտել FARA-ի [ԱՄՆ օտարերկրյա գործակալների գրանցման ակտ] և լոբբիստական օրենքները»։

Կոնտրերասը կարևորում է այն փաստը, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ռազմական դաշինք է կնքել, սակայն չի հասկանում, որ Հայաստանը այլընտրանք չունի, նման պաշտպանական դաշինքի մեջ մտնելուց բացի: Արդյոք Հայաստանը պե՞տք է անխոհեմորեն վտանգի ենթարկի իր գոյությունը, երբ մի օր Ադրբեջանն ու Թուրքիան իրականացնեն իրենց թշնամական և սպառնալից նախազգուշացումները: Կոնտրերասն անտեսում է այն փաստը, որ Հայաստանը նաև ունի տնտեսական, քաղաքական և ռազմական սերտ հարաբերություններ Արևմտյան Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ:

Կոնտրերասը մեկ այլ սուտ է հորինում՝ հիշատակելով ամերիկահայերի նվիրատվությունները ԱՄՆ քաղաքական թեկնածուներին։ Նա կեղծորեն դրանք անվանում է «կասկածելի քարոզչական վճարներ»: Քաղաքական նվիրատվության փոքր գումարները տրվել են ANC PAC-ի (Քաղաքական գործողությունների կոմիտե) կողմից, որը Հայ դատի հանձնախմբից առանձին և ամբողջովին օրինական կառույց է։ Բացի դրանից, թվում է թե Կոնտրերասը տեղյակ չէ, որ Հայ դատի հանձնախումբը 501(c)(4) IRS (Ներքին հարկային ծառայություն) մարմին է, որն իրավունք ունի քաղաքական աջակցություն ցուցաբերել։ Կոնտրերասը Հայ դատի հանձնախմբի աջակցությունն անվանում է «հավանական ապօրինի»։ Ըստ ամերիկյան օրենքների՝դրանք ապօրինի չեն…

Այնուհետև Կոնտրերասն առաջ է քաշում վաղուց պարզաբանված մի խնդիր՝ 2009 թ. Վաշինգտոնում CREW-ի («Քաղաքացիները հանուն պատասխանատվության և էթիկայի» կազմակերպություն) բողոքը Արդարադատության դեպարտամենտին, IRS-ին և Կոնգրեսին, պնդելով, որ Հայ դատի հանձնախումբը խախտել է FARA-ն՝ չգրանցվելով որպես «օտարերկրյա գործակալ»: Այս բողոքը հանգամանորեն ստուգվել և մերժվել է ինը տարի առաջ… Կոնտրերասն ազնվություն չունի հայտնելու, որ CREW-ի բողոքը մերժվել է IRS-ի կողմից:

Կոնտրերասը շարունակում է պատմել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաջողության՝ Մեթյու Բրայզային Ադրբեջանում որպես դեսպան Սենատի հաստատումը կանխելու մասին: Սա մեծ հաջողություն է, և Հայ դատի հանձնախումբն արդարացիորեն հպարտանում է դրանով:

Վերջում, Կոնտրերասը մեջբերում է «Վաշինգտոն փոստ»-ի 2010 թ. խմբագրականը, որը պնդում է, որ Հայ դատի հանձնախմբի «լոբբիստական գործունեությունն ավելի է դժվարացրել Հայաստանի և Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտությունը, դրանով իսկ նպաստելով Հայաստանի աղքատացման խորացմանն ու Ռուսաստանից Հայաստանի գերկախվածությանը»։ Ծիծաղելի է, երբ Կոնտրերասի նման օտարները, ամերիկյան հրատարակությունները, ինչպես նաև Ադրբեջանի ու Թուրքիայի նման թշնամական պետությունները, հայերին սովորեցնում են, թե որն է նրանց իսկական շահը։ Հայերը բոլորից լավ գիտեն իրենց շահերի մասին։ Նրանք որևէ մեկի դասախոսության կարիքը չունեն…

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին որպես օտարերկրյա գործակալ գրանցվելու խորհրդի փոխարեն, Կոնտրերասն ինքը պետք է դա անի՝ Ադրբեջանի և Թուրքիայի շահերը Միացյալ Նահանգներում պրոպագանդելու համար…

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և ամերիկահայերը պետք է դատի տան Կոնտրերասին, «Դեյլի քոլեր»-ին և «Ֆորբս»-ին՝ հակահայկական զրպարտության մեղադրանքով: «Դեյլի քոլերը» իր հրապարակած հոդվածի վերջում նշել է, որ «հոդվածում արծարծված տեսակետներն ու կարծիքները հեղինակինն են և չեն արտացոլում «Դեյլի քոլեր»-ի պաշտոնական տեսակետը»։ «Ֆորբսը» ևս նման մի նշում է կատարել իր հոդվածի վերջում։ Սուտ լուրերի հրապարակումը զրպարտություն է և կապ չունի գրողի կարծիքի հետ։ Այս երկու հրատարակությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն կեղծիքներ տարածելու համար։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում