Տորոնտոյում վաճառքի են հանվել քաղաքապետ Ռոբ Ֆորդի պլաստմասսայե ֆիգուրները, որոնցում քաղաքապետը գլխով է անում: Անձամբ քաղաքապետը հոժարակամ ինքնագրեր է դնում արձանիկների վրա, հայտնում է Reuters-ը:
15 սմ-անոց արձանիկի գինը մոտ 20 դոլար է: Սակայն ebay-ում արդեն հայտնվել են արձանիկներ ինքնագրերով, որոնց գինը 10 անգամ ավելի է:
Նշենք, որ Ռոբ Ֆորդը հայտնի է նրանով, որ մեղադրվում է թմրանյութեր օգտագործելու, հասարակության աչքին հարբած երևալու համար:








































