Գերմանիայի Բոնն քաղաքում կազմել են ներգաղթյալներով բնակեցված վտանգավոր շրջանների քարտեզ: Նախաձեռնությունը Շտայնկեի անվան լեզվի ինստիտուտինն է: Քարտեզում նշված են այն գոտիները, որտեղ խորհուրդ չի տրվում այցելել: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
Համացանցում Բոննի քարտեզի հրապարակումը, որում նշված են իսլամ դավանող ներգաղթյալներով բնակեցված շրջանները, բուռն քննարկումներ է առաջացրել ԶԼՄ-ներում և հարուցել քաղաքապետարանի դժգոհությունը: Քարտեզը կազմվել է ինստիտուտի մոտ 250 օտարերկրացի ուսանողների շրջանում 6 տարի անցկացված սոցհարցումների հիման վրա: Նրանց թվում հիմնականում Հարավարևելյան Ասիայի և Արևելյան Եվրոպայի երկրների քաղաքացիներն են: Նշված շրջաններում դիտվում է կողոպուտի, սպանությունների ու հարձակումների վիճակագրական բարձր ցուցանիշ:
Ավելի վաղ General-anzeiger-bonn պարբերականը հայտնել էր, որ քաղաքում հանցագործությունների 90 տոկոսը կատարում են երիտասարդ ներգաղթյալները:











































