Թաիլանդի բանկը թագավորության ֆինանսական կազմակերպություններին արգելել Է գործառնություններ իրականացնել կրիպտոարժույթներով: Այդ մասին փետրվարի 13-ին հայտնել Է Bangkok Post թերթը:
«Բանկերին արգելված Է ներդրումներ անել կրիպտոարժույթում եւ վաճառել այն, կատարել փոխանակման գործառնություններ եւ համապատասխան հարթակներ ստեղծել առեւտրի համար»,-հրատարակությունը մեջբերել Է կարգավորիչի թողարկած շրջաբերականը: Թաիլանդի բանկերին նաեւ արգելված Է իրենց հաճախորդներին վարկեր տրամադրել թվային փողերի գնման նպատակով, հաճախորդներին առաջարկել՝ կրիպտոարժույթն օգտագործել որպես ներդրումային գործիք:
Սահմանափակումները բացատրվում են Թաիլանդի Բանկի այն երկյուղներով, որ «կրիպտոարժույթները կարող են օգտագործվել ստվերային տնտեսության մեջ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








































