ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ տարով երկարաձգել է Եվրամիության խաղաղապահ գործողության ժամկետը Բոսնիայում և Հերցեգովինայում: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Միջազգային զորքերը Բոսնիա և Հերցեգովինայում են գտնվում 2004-ից ի վեր:
Ներկայումս նշված օպերացիայի շրջանակներում այդ տարածքում գտնվում է մոտ 600 զինծառայող:











































