YouTube-ում հայտնվել է տեսանյութ՝ Foo Fighters ամերիկյան ռոք խմբի Everlong երգի թմբուկային վերարտադրությամբ: Վերարտադրված տարբերակի հեղինակն է YouTube-ի օգտատեր Քորնել Ռիսկա-Մանը:
Կատարումը, որում էլեկտրոնային կիթառին փոխարինում է թմբուկը, հիասքանչ է ստացվել:
Օրերս համացանցում հայտնված տեսանյութն արդեն ավելի քան 9000 օգտատիրոջ հավանությանն է արժանացել:








































