2012-ի սեպտեմբերին Apple ընկերության կողմից iPhone-ի համար թողարկված «Քարտեզներ» հավելվածն ԱՄՆ-ում մեկ տարում իր ժողովրդականությամբ առաջ է անցել Google Maps-ից: Այս մասին գրում է The Guardian-ը՝ հղում անելով comScore հետազոտական ընկերության հաշվետվությանը:
Apple-ի քարտեզների թողարկումից հետո մեկ տարվա ընթացքում iPhone-ի Google Maps-ից օգտվողների թիվը կրճատվել է 23 միլիոնով: Այժմ լսարանը կազմում է 6 միլիոն:
Համեմատության համար նշենք, որ Apple-ի քարտեզների լսարանը 2013-ի սեպտեմբերին ԱՄՆ-ում կազմել է 35 միլիոն:
iOS օպերացիոն համակարգում Google Maps-ն աշխատել է մինչև 2012 թվականը, երբ Apple-ը թողարկել է iOS 6-ը:







































