Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա դաշնային հողի կառավարությունը ծրագրում է զբաղվել Վրաստանի և ԵՄ երկրների միջև առանց վիզա ռեժիմի դադարեցման լոբբինգով։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայի հանրային WDR հեռուստառադիոընկերությունը։
ԵՄ երկրների հետ առանց վիզա ռեժիմից Վրաստանի քաղաքացիներն օգտվում են մարտի 28-ից։ Խոսքը կարճաժամկետ ուղևոությունների մասին է դեպի Շենգենյան գոտու երկրներ (90 օր 180-ից)՝ զբոսաշրջային, գործարար և բարեկամական այցերով։
Տարածաշրջանային կառավարության դժգոհությունն է առաջացրել Գերմանիայում ապաստան հայցող վրացիների թվի աճը։ Խնդիրը հատկապես սուր է գերմանական Էրլինգհաուզեն քաղաքի փախստականների կենտրոնում, որտեղ քրեածին իրավիճակը խիստ սրվել է։
Փետրվարի 5-ին ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել էր, որ ներկա պահին առանց վիզա ռեժիմից օգտվել է Վրաստանի 170 հազար քաղաքացի։
Ապաստան փնտրողների աջակցման եվրոպական բյուրոյի (EASO) կայքի տվյալների համաձայն՝ Վրաստանի քաղաքացիներից Եվրոպայում ապաստանի ստացման հայտերի թիվը 2017-ին աճել է 35 տոկոսով։









































