Ջրափոսի մեջ մարդիկ են հայտնվել։ Հսկայական փոս է գոյացել ֆոշան քաղաքի կենտրոնում, մայրուղու վրա՝ չինական Գուանդուն նահանգում։

Հաղորդվում է, որ ութագոտի ճանապարհի մի մասը փլուզվել է փետրվարի 7-ի երեկոյան։
Ջրափոսի մեջ մարդիկ են հայտնվել։ 8 մարդ զոհվել է, 9-ին հնարավոր է եղել փրկել, ևս 3-ը դեռևս անհետ կորած են համարվում։ Փոսի խորությունը մոտավորապես յոթ մետր է, մակերեսը՝ մոտավոր բասկետբոլային երկու դաշտի չափ։
![]()
Նախնական տվյալներով, փլուզումը տեղի է ունեցել ջուր բաց թողնող խողովակների պատճառով։ Միջադեպի ճշգրիտ պատճառը պարզվում է, վթարի տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները։







































