Բժիշկների ավստրիական ասոցիացիան առաջարկել է պաշտոնական ստորագրահավաք սկսել ռեստորաններում ծխելն արգելելու համար։ Այս տարվա մայիսին պետք է ուժի մեջ մտներ հասարակական սննդի կետերի տերերին՝ իրենց հաստատություններում ծխելն արգելելը պարտավորեցնող օրենքը, սակայն խորհրդարանը վերանայեց այդ որոշումը անցած տարվա դեկտեմբերին։

Ավելի վաղ, ասոցիացիայի կողմից շրջանառության մեջ դրված ոչ պաշտոնական ստորագրահավաքը 450 հազար ստորագրություն էր հավաքել, որը Ավստրիայի ամբողջ բնակչության մոտ 5%-ն է կազմում։ Եթե պաշտոնական ստորագրահավաքը 100 հազար ստորագրություն հավաքի, խորհրդարանը ստիպված կլինի կրկին քննարկել ռեստորաններում ծխելու պարտադիր արգելքը։
Պաշտոնական ստորագրահավաքին ավստրիացիները կկարողանան մասնակցել փետրվարի կեսերին։







































