Քարդաշյան-Ջեններ կլանի կրտսեր ներկայացուցչներն ավելի ու ավելի հաճախ են դառնում նորությունների հերոսներ՝ հետին պլան մղելով ավագ սերնդի ներկայացուցիչներին։ Դեռ նոր են հանդարտվել խոսակցությունները Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի երրորդ երեխայի մասին, երբ հեռուստաընտանիքում ծնվել է ևս մեկ փոքրիկ։ Փետրվարի 1-ին լույս աշխարհ է եղել Քայլի Ջենների դուստրը։ Օրերս ռեալիթի շոուի աստղերի երեխաների շրջանում աչքի է ընկել նաև Քիմի 4-ամյա դուստր Նորթը։

Նորթն իր զարմուհու՝ Պենելոպայի և մորաքրոջ՝ Քորթինի հետ մի քանի օր անցկացրել է Նյու Յորքում, որտեղ էլ հայտնվել է պապարացիների օբյեկտիվներում։ Ուշադրության է արժանացել Նորթի արտասովոր սանրվածքը։
Մանհեթենում աղջիկները Քորթնիի հետ նախաճաշել են Tiffany & Co-ի ֆիրմային սրճարանում։









































