Wednesday, 01 07 2026
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ

ՀՀԿ-ն նազիր-վեզիրների հավաքածու է. նրանք չեն որոշելու, թե ով է լինելու սուլթանը

2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանի պաշտոնաթողության և նոր վարչապետի նշանակման հարցը շարունակում է Հայաստանում լինել կանխագուշակությունների, վերլուծությունների առարկա: Ընդ որում՝ բոլորը համոզված են, որ Սերժ Սարգսյանի վարչապետությունը վճռված է, սակայն չեն ասում ժամանակից շուտ, որ հանրությունն ու քաղաքական ուժերը չհասցնեն դրա դեմ քայլեր նախաձեռնել:

Փաստորեն կա խորհրդարանի ընտրությանը հաղթած կուսակցություն, որն ունի բացարձակ մեծամասնություն, սակայն այդ կուսակցությունը պատասխան չունի վարչապետի հարցում: Հիմնական «կամ-կամ»-ը, կարծես թե, Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան տիրույթում է, և ըստ այդմ էլ՝ կա մի բավականին կոնկրետ հարց: Կառավարության պաշտոնական հրաժարականին, այսինքն՝ Սերժ Սարգսյանի նախագահության ավարտին մնացել է 2․5 ամիս: Եթե Կարեն Կարապետյանը չի մնում, ապա ի՞նչ հիմնավորմամբ է Հանրապետական կուսակցությունը հրաժարվում նրան առաջադրել, և վերջապես ի՞նչ հիմնավորմամբ է առաջադրվում Սերժ Սարգսյանը։ Հենց այս տիրությում են փորձագետները քննարկում Անվտանգության խորհրդի կազմի վերջին փոփոխությունները՝ առաջին փոխվարչապետի պաշտոնն ու կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու օրենքի նախագիծը։ Կառավարության նիստերի հեռարձակումը հանգեցնում է նրան, որ այդ նիստերը դառնում են ձևական, և որևէ նախարար չի գնում որևէ թեմայով բանավեճի: Մոտավորապես այդպես է բացատրում նիստերը դռնփակ անելու օրենսդրական նախաձեռնությունն արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ի պատասխան հանրության դժգոհության: Տպավորություն է սակայն, որ ամեն ինչ հարմարեցված է կոնկրետ անձանց համար, միևնույն ժամանակ, ապրիլին ընդառաջ շատերը չեն բացառում ֆորս- մաժորները։ Թեման «Առաջին լրատվական»-ի տաղավարում քննարկելու ենք քաղաքագետ Սուրեն Զոլյանի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում