Կանադական հայտնի մոդել Վիննի Հարլոուն, ով հայտնի է դարձել «Թոփ–մոդել ամերիկյան ձևով» շոուին մասնակցելուց հետո և ով վիտիլիգոյով հիվանդ առաջին ֆոտոմոդելն է, իր Instagram–ում ծովափնյա հանգստի լուսանկարներ է տեղադրել Մայամիից։

Վիննի Հարլոուն առաջին ֆոտոմոդելն է, ով կարողացել է վիտիլիգոն վերածել ֆիրմային նշանի։ Հիվանդությունը ոչ միայն չի խանգարել աղջկան առաջ գնալ մոդելային բիզնեսում, այլև համաշխարհային համբավ է բերել նրան։

Աղջկա Instagram-ը երեք միլիոն բաժանորդ ունի։ Նրա ծովափնյա ֆոտոսեսիան հարյուր հազար լայքեր և հազարավոր հիացական մեկնաբանություններ է հավաքել։








































