Ընտրական օրենքսգրքի ռեյտինգային համակարգի շուրջ ՀՅԴ և ԲՀԿ փորձագետները առաջիկայում կփորձեն համատեղ աշխատել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Համամասնական ընտրակարգը տարբեր մոդելներ ունի և կփորձենք ընդունելի տարբերակներ գտնել: Ռեյտինգային ընտրակարգը ոչ միայն չարադարցրեց, այլ նաև ապաքաղաքականացրեց ընտրությունները: Երկու կարևոր դրույթներ՝ ցուցակների հրապարակում և տեսանկարահանում չէին ներառվի, եթե մենք չգնայինք կոմպրոմիսի: Ապրիլյան ընտրությունները ցույց տվեցին, որ այն թաղի ընտրություններ էին»,-նկատեց Զոհրաբյանը:
Սակայն պատգամավորը ողբերգություն չի համարում․ «Ցանկացած օրենք, որ կիրարկման ժամանակ թերությունները ի հայտ է բերում, օրենքը պետք է փոխվի»:
Մանրամասները՝ տեսանյութում









































