Վերջին ժամանակներս Ալլա Պոըգաչյովային հաջողվել է նիհարել 20 կիլոգրամով։ Երգչուհին իր հարցազրույցներում ասում է, որ լուրջ վերափոխումների պատճառը խիստ սննդակարգը և վնասակար սովորություններից հրաժարվելն է եղել։ Այնուամենայնիվ, երգչուհու շատ երկրպագուներ կարծում են, որ ավելորդ քաշի դեմ պայքարում հաջողությունների համար Պուգաչյովան պարտական է պլաստիկ վիրաբույժներին և «գեղեցկության տարաբնույթ ներարկումներին»։

Ալլա Բորիսովնան չի թաքցնում, որ ուզում է ավելի հմայիչ և երիտասարդ երևալ։ Նա ասում է, որ իր փոքրիկների համար ուզում է մայր և ոչ թե տատիկ լինել։ Այնուամենայնիվ, նա հերքում է պլաստիկ վիրաբույժների միջամտության մասին լուրերը։ Բայց և այնպես, պլաստիկ վիրաբույժ Ալեքսանդր Վդովինն արդեն հայտարարել է, որ երգչուհին, նման բան հայտարարելով, առնվազն խորամանկում է. չէ որ նրա վերջին լուսանկարներում դժվար չէ տեսնել բժիշկների և կոսմետոլոգների աշխատանքը։









































