ԱԺ-ը շարունակում է հերթական նիստի աշխատանքները և այժմ քննարկում է Վարչական դատավարության օրենքում փոփոխություններ անելու մասին օրենքի նախագիծը:
ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը, ներկայացնելով փոփոխությունները, նշեց, որ նախկինում դատական նիստերը լրագրողների կողմից տեսանկարահանվում կամ լուսանկարահանվում էին դատավարության մեկ կողմի մասնակցի միջնորդությամբ. «Եվ լրագրողը կամա թե ակամա հայտնվում էր դատավարության մասնակիցներից որևէ մեկի կողմում, և ըստ էության կասկածի տակ էր դրվում նրա անաչառաությունը»:
Նրա խոսքով՝ այս փոփոխությունների ազդակները եկել են լրագրողական համայնքից:
«Այս փոփոխություններով դատական նիստի լուսանկարահանումը, տեսաձայնագրումը և հեռարձակումը կատարվում են դատավարության մասնակիցների համաձայնությամբ և դատարանի թույլտվությամբ, այսինքն՝ պետք է լինի երկու կողմերի համաձայնությունը»,- հայտարարեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: