ԱԺ-ն շարունակում է հերթական նիստի աշխատանքները և քննարկում է Միջհամայնքային միավորումների մասին օրենքի նախագիծը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի համոզմամբ՝ միջհամայնքային միավորումները որևէ աղերս չունեն համայնքների խոշորացման հետ: «Այս օրենքի նախագիծը նույնիսկ ուշացած է»,- ասաց նա և դիմելով փոխնախարար Վաչե Տերտերյանին՝ ասաց, որ փաստաթուղթը պետք է ավելի դետալացված ու մանրամասն ներկայացվեր, որպեսզի տարընթերցումներ չառաջանային:
Ներկայացնելով հարցը, թե ինչպես պետք է միջհամայնքային միավորումներից մեկը դուրս գա միավորումից, Խոսրով Հարությունյանը կարծում է, որ այդ դեպքում պետք է փոխհատուցում կատարել՝ ինչպես Բրեքսիթի դեպքում. «Եվ նրանք կսկսեն գցել-բռնել՝ արժե՞ դուրս գալ»:
Նրա խոսքով՝ հանրապետականացման, բարգավաճացման խնդիր չկա այս օրենքում:
Մանրամասները՝ տեսանյութում: